«Իբր նախարարն ի՞նչ է անում, որ փոխնախարարն ինչ անի»,- այսօր արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանին տեսնելով` նրան դիմեցին կառավարության շենքի առջեւ հավաքված զոհված զինվորների մայրերը: «Հետո՞,- զարմացած հարցրեց իր բարեկրթությամբ հայտնի փոխնախարարը,- շնորհք ունեցեք»: Ի պատասխան ցուցարարները վրա տվեցին.«Դու պետք է շնորհք ունենաս: Հլը՛ սրան նայեք… Բանակ էլ չես գնացել երեւի, մազերդ սեւ ես ներկել ու ման ես գալիս»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































