«Էմ այ 2 էն» լրատվականը գրում է, որ հոկտեմբերի 9-ին Լոս-Անջելեսում LMS records-ը թողարկել կիթառահար Վահագն «Վահագնի» Թուրգությանի «Կոտրված կողմնացույց» ալբոմը: Ալբոմում կա 12 կատարում, այն հնարավոր է ձեռք բերել Itunes-ի, CD Baby-ի, Amazon-ի, Bandcamp-ի միջոցով:
Լրատվականը գրում է, որ Վահագն «Վահագնի» Թուրգությանը ծնվել է 1985թ. Երևանում: Կիթառ սկսել է նվագել ինը տարեկանում` հոր թելադրանքով:
«Հավատարիմ մնալով մեր առաքելությանը, մենք օգտվեցինք ինքնաբերաբար հայտնված հաճելի զարտուղի ճանապարհներից, ինչը մեզ հասցրեց մշակութային ուղիների, որի արդյունքը եղավ լատինական մոտիվներով կիթառի կատարումների ալբոմի շնորհանդեսը», – Վահագնի խոսքն է փոխանցում լրատվականը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ



















































