Երեքշաբթի օրը հրապարակված ԱՄՆ-ի զեկույցի համաձայն իրանական գազի արտահանման կրճատումը մեծ ազդեցություն չի ունենա աշխարհի էներգետիկ շուկայի վրա, բայց կարող է վնաս հասցնել Թուրքիային և Ադրբեջանի մի մասին: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Զեկույցը պատրաստվել է ԱՄՆ-ի վարչակարգի համար, որպեսզի այն պարզի՝ արժե արդյոք ընդլայնել իրանի նկատմամաբ պատժամիջոցները:
«Իրանական գազի արտահանման կրճատման պոտենցյալ գլոբալ ազդեցությունները սահմանափակ են», – Նշված է ԱՄՆ-ի էներգետիկայի տեղեկատվության վարչության զեկույցում:
Իրանը մեծ քանակությամբ բնական գազի պաշար ունի, բայց նրա արտահանման հիմնական մասը գնում է Թուրքիա, որը գնում է ավելի քան 90 տոկոսը: Հայաստանն ու Ադրբեջանը գնում են 6 և 3 տոկոսը: Գրում է լրատվականը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: