
Կայսերիի քաղաքապետ Մեհմեթ Ուզհասեկին արդյունաբերողների և գործարարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր, Անթալիայում, ասել է, որ Կայսերիի պեղումների արդյունքում վեց հազար տարվա վաղեմության չեկեր և «մուրհակներ» են հայտնաբերվել:
«Առևտուրը ավանդաբար է կարևոր մեզ համար: Ընտանիքները, որոնք ապրում էին այդ քաղաքում, վեց հազար տարի առաջ հիմնադրել էին առևտրային գաղութներ, և ապրանքները փոխանակում էին Միջագետքից եկող մարդկանց հետ», – քաղաքապետի խոսքն է փոխանցում թերթը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Գլխաբառեր՝ Կեսարիա, Թուրքիա, Մեհմեթ Ուզհասեկի


















































