Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին վնասվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Հոկտեմբեր 10,2012 23:13

Վնասվել է Շառլ Ազնավուրի հրապարակի նստարաններից մեկին տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանի ծունկը:
Ֆեյսբուքյան օգտատեր Լիանա Հակոբյանի անձնական էջում տեղադրած լուսանկարից երևում է, որ արձանի ծունկը ճաքել է:
Սա առաջին դեպքը չէ, երբ Մհեր Մկրտչյանի արձանը վնասվում է:
Շառլ Ազնավուրի հրապարակում սեպտեմբերի 20-ին տեղադրելուց երկու օր անց անհայտ անձինք կոտրեցին արձանի աջ ձեռքի բութ մատը, իսկ սեպտեմբերի 28-ի գիշերը կոտրեցին արձանի տակառիկը: Այդ դեպքից հետո արձանը վերականգնվեց և վերադարձվեց իր նախկին տեղը:
Հիշեցնենք, որ սիրված դերասանի արձանը Շառլ Ազնավուրի հրապարակում էր տեղադրվել «Մեր հանճարները մեր կողքին են» նախագծի շրջանակներում: Արձանների հեղինակն է քանդակագործ Սուրեն Մելքոնյանը:

shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել