Լրահոս
Օրվա լրահոսը

Sponge Bob-ի նախնական անվանումը Sponge Boy էր . Այսօր մուլտֆիլմի համաշխարհային օրն է

Հոկտեմբեր 28,2012 18:00

«Մանկությանս տարիների ամենասիրված մուլտֆիլմերն են « Ну погоди »-ին , « Bинни пух-ը», «Խոսող ձուկը»: Հիշում եմ՝ երբեմն դրանց ցուցադրման ժամերին շենքի երեխաներով հավաքվում էինք ու մուլտֆիլմեր դիտում կամ վիճում՝ ո՞ր մուլտֆիլմն է ամենալավը: Մենք դրանք հաճույքով էինք դիտում նույնիսկ սև ու սպիտակ հեռուստացույցով ,-պատմում է 43-ամյա տիկին Լուսինեն ու հավելում  ,- հիմա կա նաև համացանց, երեխաները կարող են չսպասել, ծնողները կարող են միացնել այն և մի կողմ քաշվել:

 Մուլտֆիլմերն ունեն սոցիալ-դաստիարակչական, լուսավորչական, կրթական նշանակություն: Դրանք դիտելի են բոլոր ժամանակներում. մարդիկ ունենում են սիրված մուլտֆիլմեր և հերոսներ: 10-ամյա Նարինեն սիրում է ինչպես սովետական, այնպես էլ ժամանակակից մուլտֆիլմեր : « Շատ եմ սիրում « Ну погоди»-ին , «Ռատատույը», «Մադագասկարը» , «Շրեկը» , «Дневники Барби», երբ հերոսուհին իր մտքերը գրում է օրագրում, հետո իրեն նախանձող չար աղջիկը գողանում է այն, բայց դա չի խանգարում , և նա իր ընկերուհիների հետ երգչուհիների խումբ է կազմում ու համերգներ ունենում»,-ասում է նա: Հետաքրքիր են ոչ միայն մուլտֆիլմերը, այլև դրանց սեղծման պատմությունները: Օրինակ «Sponge Bob»-ի նախնական անվանումը Sponge Boy էր, բայց քանի որ այդպիսի անունով ֆիլմ արդեն գրանցված էր, բառը փոխեցին Bob -ի: Ավագ սերունդի ներկայացուցիչներից գրեթե բոլորը գիտեն, որ Վինի Թուխի ձայնը կրկնօրինակել է Եվգենի Լեոնովը: Վերջինիս ձայնը 30 %–ով արագացվել է , որպեսզի արջուկի ձայնը զվարճալի հնչի: Ձայնագրությունը բերելով նախնական տեքստի՝ կարող ենք լսել դերասանի սովորական ձայնը:  Նշենք՝ առաջին անիմացիոն մուլտֆիլմը` «Нumorous Phases of Funny Faces-ը» ցուցադրվել է 1906թ-ին: Իսկ մինչ այդ՝ 1892թ-ին այս օրը, ֆրանսիացի գյուտարար, նկարիչ Էմել Ռեյնոն Փարիզի Գրևեն թանգարանում ներկայացրեց « Օպտիկական թատրոն» շոուն: Նկարիչը սեփական արտադրության ապարատի միջոցով ցուցադրում էր շարժվող նկարներ (լուսավորվող պանտոմիմներ), որոնք էլ ուղեկցվում էին երաժշտությամբ ու երգերով:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031