Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջ սեռական ակտիվությունը՝ ըստ արյան խմբերի

Նոյեմբեր 09,2012 21:20

Ճապոնացի գիտնականները կատարել են ուսումնասիրություններ`պարզելու համար, թե արդյոք կապ ունի արյան խումբը անձի սեռական ակտիվության հետ: Ուսումնասիրությունները կատարվել են մասնավորապես կանանց շրջանում, ինչի արդյունքում հաստատվել է, որ կնոջ սեռական ակտիվությունը կախված է նաև նրա արյան խմբի պատկանելիության հետ: Այսպիսով՝ արյան առաջին խումբ ունեցող կանայք սիրում են իշխել անկողնում և  զբաղեցնել ղեկավարի դերը: Արյան առաջին խմբի պատկանող կանայք հիմնականում լինում են շատ խանդոտ: Արյան երկրորդ խումբ ունեցողների համար չկա սեքս առանց սիրո: Վերջիններս հեռու են թռուցիկ ու պատահական կապերից: Բավական զուսպ են անկողնում և ավելի շատ գտնվում են ենթարկվողի կամ հնազանդ կնոջ դերում։
Արյան երրորդ խմբի կանայք լինում են կրքոտ, սիրաբանության վարպետներ են, սակայն անկողնում` համեստ և ամաչկոտ:
Արյան չորրորդ խումբ ունեցողները, գիտնականների բնորոշմամբ, սիրո զգացողությունը շատ բարձր են դասում սեքսից: Միևնույն ժամանակ ցանկանում են նորանոր զգացողություներ ստանալ ՝ չմտածելով հետևանքների մասին։

Իտալական հեղինակավոր «Gucci» նորաձևության տունը յուրօրինակ նվեր է մատուցել ԱՄՆ առաջին տիկնոջը`Միշել Օբամային: Նորաձևության տունը ստեղծել է Michelle Bag անվանումով պայուսակ, որը կարվել է Միշելի նախընտրած ոճով, ինչպես նաև իր մեջ ներդաշնակորեն համադրում է հագուստի այն գույները, որոնք հիմնականում կրում է Միշելը:

Անգլիական Քեմբրիջ քաղաքի փողոցներում օրենքով արգելվում է թենիս խաղալը:

 

Հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանը գիտեր 9 լեզու և կատարելապես տիրապետում էր ռուսերենին: Ռուս հայտնի գրող Մաքսիմ Գորկին, ով նաև Տերյանի ընկերն էր, մի առիթով դիմել էր նրան, ասելով թե ինչի համար նա իր ստեղծագործությունները չի գրում ռուսերեն լեզվով, քանի որ այդ դեպքում նրա լսարանը մի քանի անգամ կմեծանա: Հակադարձելով Գորկու խոսքերին` Տերյանը գրել է, հայտնի`«Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին» ստեղծագործությունը:

Անդրանիկ Ջալալյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930