Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ում դոմինանտ է այն տեսակետը, որ մեր թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը»

Նոյեմբեր 10,2012 14:29

«Կուսակցությունում դոմինանտ է այն տեսակետը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ընտրություններին մասնակցի սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Նախագահական ընտրությունների վերաբերյալ որեւէ վարկած, որեւէ մեկի կողմից շրջանառության մեջ դրված, այս պահին չեմ ցանկանում քննարկել»,- Aravot.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի առաջ քաշած երեք տարբերակներից որն է ավելի հավանական:

Հիշեցնենք, որ այսօր սոցիոլոգը նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցության ձեւաչափում նշել էր կոալիցիա վերադառնալու, սեփական թեկնածուով հանդես գալու եւ մեկ այլ թեկնածուին սատարելու տարբերակները:

Անդրադառնալով մարզային հանդիպումներին, տիկին Զոհրաբյանն հիշեցրեց, որ ներկայացնում են ներքաղաքական իրավիճակը, քննարկում նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր, մասնավորապես ԲՀԿ-ի մասնակցության ձեւաչափի հարցը. «Մինչեւ մարզային հանդիպումները՝ մարզային եւ Երեւանի տարածքային կառույցներին հանձնարարել էինք հանդիպել բնակչության հետ, ճշգրտել նրանց մոտեցումները եւ մարզային հանդիպումների ժամանակ փորձում ենք ստանալ, ի մի բերել, թե ինչպես է հանրությունը ձեւակերպում իր հասարակական պահանջը, ինչ կերպ ԲՀԿ-ն պետք է մասնակցի նախագահական ընտրություններին: Քննարկումները դեռ շարունակվում են, բայց արդեն եղած քննարկումների արդյունքում դոմինանտ է տեսակետը, որ ԲՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին սեփական թեկնածուով եւ այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը»:

Տիկին Զոհրաբյանը նաեւ հավելեց, որ հանդիպումների արդյունքները կամփոփեն կուսակցության քաղաքական խորհրդում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930