Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ փոխնախագահը՝ Արամ Մանուկյանի մասին. կերպարանափոխվելու ֆանտաստիկ կարողություններ (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2012 11:02 Share

«Կերպարանափոխվելու ֆանտաստիկ կարողություններով, օժտված ոմանց մեր հասարակությունը լավ է ճանաչում եւ քաջ հայտնի է, թե ինչն է պատճառը, որ մերթընդմերթ տարբեր բեմադրող ռեժիսորների հանձնարարականներ են փորձում կատարել: Ժողովուրդը լավ ճանաչում է, թե ով սկզբունքորեն ով է, հետո ինչ դիրքորոշում է ընդունում, եւ ով ինչի է վերածվում: Այդ հարցերը ուղղեք այն մարդկանց, որոնք տրամագծորեն իրենց մոտեցումներն են փոխում »,- Aravot.am-ին ասաց ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն հայտարարությունը, թե մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել եւ քաղաքական ուժեր չեն աշխատել:

Մեր հարցին, թե ո՞վ է այս անգամ բեմադրող ռեժիսորը, ՕԵԿ փոխնախագահը պատասխանեց՝ չգիտեմ: Պարոն Մարգարյանը նաեւ հավելեց. «Արամ Մանուկյանի հայտարարությունները լուրջ չեմ ընդունում եւ չեմ համարում, որ ՀԱԿ-ի դիրքորոշումն է, ՀԱԿ-ի հայտարարություններն են: Կարծում եմ՝ իր կողմից է հայտարարում, որովհետեւ այնտեղ՝ խորհրդարանի դահլիճում էլ եմ տեսնում տարբերվող կարծիքներ: Ամբողջ աշխարհը գիտի, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, որ որեւէ աղերս չունենք մարտի մեկի հետ: Հանձնաժողով կար, խոսվեց, առաջարկներ եղան: Ցավ էր, բայց այն, ինչ տեղի ունեցավ, եթե խոսում ենք մեղավորությունից՝ բոլորս ենք մեղավոր: Այ ովքեր՝ շատ, ովքեր՝ քիչ, դա էլ հարց է: Եթե հակառակ տեսանկյունից ենք նայում, այսօրվա դրությամբ, չեմ պատկերացնում մի քաղաքական ակցիա, որի ժամանակ կազմակերպիչը տեղում չլինի, խռովի ու չգա: Չեմ ուզում վերլուծել պատճառահետեւանքային կապը: Շատ ենք ակցիաներ արել, սուր միտինգներ ենք անցկացրել, զանգվածային միջոցառումներ, բայց չի եղել դեպք, որ Արթուր Բաղդասարյանը կանգնած չլինի մինչեւ վերջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930