Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանում է եղել ամենաշատ ուտեստներով սեղանը

Նոյեմբեր 17,2012 18:43

Ամենից շատ թվով ուտեստներ մեկ սեղանին հայտնվել են չինական Ուհանու քաղաքում, չինական նոր տարվա տոնակատարության առիթով: Սեղանին դրված խորտիկների քանակը հասել է 8146-ի:

Իսպանիայի Սենատի որոշմամբ` այսուհետ Իսպանիայում ամուսնալուծվող զույգերը ստիպված կլինեն դատարանին վճարել 1280 եվրո:

Մեծ Բրիտանիայում գտնվող չինական ռեստորաններից մեկում պատվիրված սնունդը մինչեւ վերջ չուտելու դեպքում այցելուն ստիպված կլինի 20 ֆունտ ստերլինգի տուգանք վճարել: Ռեստորանի դռան վրա անգամ հատուկ ցուցանակ է փակցված, որում զգուշացվում է այցելուներին ռեստորանում գործող արատասովոր կանոնի մասին:

ԱՄՆ-ում այսօր աճուրդի են հանվել Չարլի Չապլինի ձեռնափայտն ու գլխարկը: Աճուրդի կազմակերպիչները ակնկալում ենլավ պահպանված իրերի դիմաց 40-60 հազար դոլար:

Ֆեյսբուքը թողարկել է աշխատանքի որոնման Social Jobs հավելվածը: Facebook-ի ներկայացուցիչները հույս ունեն, որ Social Jobs-ը կփոխի ամերիկյան աշխատաշուկան։ Աշխատանքի որոնման հարցում հաշվի կառնվի նաև օգտատերերի վարքն իրենց էջերում։

 Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930