Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարուց մեծ ամուսին մի ընտրեք

Նոյեմբեր 29,2012 16:24

Ամուր ընտանիք ունենալու համար տղամարդը պետք է առնվազն 5 տարի մեծ լինի կնոջից, առավելագույնը` 20 տարի: Այսօր «Արմատ» ակումբում այսպիսի խորհուրդ տվեց հոգեբան Սամվել Խուդոյանը: Կնոջ մեծ լինելը տղամարդուց, հոգեբանի համոզմամբ, մի օր բաժանության կբերի: Խոսելով ամուսնալուծությունների հիմնական պատճառներից, հոգեբանը նշեց, որ, որպես կանոն, բաժանվում են տարբեր մասնագիտություններ ունեցող զույգերը, իսկ ավելի կայուն լինում է նույն մասնագիտություն ունեցող ամուսինների ընտանիքը:
Տնտեսագետ-վիճակագիր Անի Քալաշյանի տվյալներով, ամուսնալուծությունների թվով առաջատարը Լոռու մարզն է: Ամենակայուն ընտանիքները Գեղարքունիքում են: Այս տարի ամենաշատն ամուսնացել են Կոտայքի եւ Արմավիրի մարզերում: 22 տարվա կտրվածքով ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2009-ին` 18 հազար 773 զույգ: 2000 թվականին ամենաքիչն են ամուսնացել` 10 հազար 986 զույգ:
Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի, 6,6 տոկոսով ամուսնացողների թիվը նվազել է: Հոգեբանի կարծիքով, ամուսնալուծությունները կանխելու համար պետք է դատարաններին կից հոգեբաններ լինեն, որոնք նախքան զույգերի որոշում կայացնելը հոգեբանական աջակցություն կտրամադրեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930