
Aravot.am-ի դիտարկմանը, որ էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն, ըստ էության, բարոյական հարթությունում է լինելու. եթե հանձնաժողովը որոշի, որ ՀՀԿ-ն իր այդ վարքագծով խախտել է էթիկան, եւ այդ որոշումն ընթերցվի լիագումար նիստի ժամանակ՝ ի՞նչ կտա դա խորհրդարանական ընդդիմությանը, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Այն, ինչը որ մենք ենք առաջարկում, ավելի ուժեղ քայլ է (նկատի ունի ՍԴ դիմելու ստորագրահավաքը-Ն. Գ.), նկատի առնելով, որ շատ հստակ անհամապատասխանություն է գտնված օրենքի եւ Սահմանադրության միջեւ, եւ եթե ՍԴ-ում վիճարկելով մենք կարողանում ենք այդ օրենքը հակասահմանադրական ճանաչել՝ այդ դրույթը դադարում է գործել: Ընդդիմությունը կկարողանա նորից արտահերթ նիստ հրավիրել եւ, այդ դեպքում, անգամ եթե ՀՀԿ-ականները դիմեն փախուստի, իրենց դա ոչնչով չի օգնի: Հակառակը, այս դեպքում իրենք հավաքելու են իրենց ամբողջ մեծամասնությունը, որ ինչ-որ կերպով կարողանան դիմակայել այն փաստարկներին, ինչը որ մենք ներկայացնելու ենք»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նաեւ էթիկայի հանձնաժողովի անդամ է, ձեռնպահ մնաց կարծիք հայտնել ՀՅԴ-ի դիմումի վերաբերյալ: Ասաց, որ իր կարծիքը հանձնաժողովում քննարկումներից հետո կհայտնի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև


















































