Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանն իր բիզնեսը տեղափոխում է հարևան Վրաստան ու հեռավոր Կանադա՞

Դեկտեմբեր 08,2012 18:44

Գյումրու 13  տարվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմների փոխանցմամբ, նախկին քաղաքագլուխը մեկնել է Ֆրանսիա, որտեղից էլ  ճանապարհորդել Կանադա: Թե ինչո՞ւ է  քաղաքապետը շուրջերկրյա ճամփորդություն ձեռնարկել, նրա շրջապատի մարդիկ զերծ են մնում մանրուքներ ասելուց` նշելով միայն, որ վերջինս այլևս ազատ մարդ է, ինչ ուզի կանի, ուր  ուզի կգնա:

Սակայն  ակնհայտ է, որ ՀՀ նախագահից  վիրավորված`   պարոն Ղուկասյանը իր բիզնեսը արտասահման տեղափոխելու համար հաջողակ  երկրներ, գայթակղիչ միջավայր է փնտրում:Նա բնականաբար այլևս չի կարող Գյումրիում ունենալ այն նույն արտոնությունները, ինչ քաղաքապետ եղած տարիներին, արդեն իսկ Սամվել Բալասանյանը կասեցրել է նրա  երկու օբյեկտների կառուցումը, դրանցից  մեկը `Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի կողքի 5 հարկանի շենքն է, մյուսը`  մարզպետարանի դիմացի գազալցակայանը: Ի դեպ, նույն մարդկանց ասելով, քաղաքապետի որդի Սպարտակն էլ  բենզալցակայան է կառուցել  Բաթումիում: Գյումրիում հնչեցրած կրակոցներից հետո, հետախուզման մեջ գտնվելով, Ղուկասյանի որդին անիմաստ չի անցկացրել իր ժամանակը: Հանգրվանելով  Բաթումիի  թանկարժեք «Շերատոն» հյուրանոցում` միաժամանակ հարևան երկրում բիզնես ծավալելու գործերով է զբաղվել:

Ղուկասյաններին ամենայն հավանականությամբ  մտահոգում է այն, որ Հայաստանում հանկարծ կորոշեն իրենց կուլակաթափ անել, ու ապահովության համար նրանք իրենց կապիտալը  կամաց-կամաց արտասահման  են տեղափոխում: Նշենք, որ պարոն Ղուկասյանը այսօր արդեն իսկ  պատրաստվում է  վերադառնալ հայրենի քաղաք: Ի դեպ, երեկ` դեկտեմբերի 7-ին, մինչև նորընտիր քաղաքապետ Բալասանյանը  իր շքախմբով ծաղկեպսակ կդներ զոհերի հիշատակին, Ղուկասյանի պատվիրակությունը`  նախկին փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի եղբոր` Գարիկ Մանուկյանի գլխավորությամբ արդեն իսկ հարգել էր անմեղ  նահատակներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31