Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրովի անտառում նոր տնօրեն է նշանակվել

Դեկտեմբեր 10,2012 21:19

Aravot.am-ի տեղեկություններով Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակել Հրաչյա Հովակիմյանին: Վերջինս անտառտնտեսության տնօրեն է եղել: Ի դեպ մի ուշագրավ հանգամանք եվս. Հրաչյա Հովակիմյանը նույնպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է: Հարցն այն է, որ օրերս պետք է այդ պաշտոնի տնօրենի համար նոր մրցույթ հայտարարվեր, սակայն, նախարարն արդեն իսկ նշանակում է արել: Ենթադրաբար, Հրաչյա Հովակիմյանը նշանակվել է պաշտոնակատար, ով օրերս հայտարարվելիք մրցույթում կհաղթի: Հետաքրքիր է, որ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալը նշանակվել է այն ժամանակ, երվ վարչապետը բացակայում է հանրապետությունից: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի` այդ պաշտոնում մեկ այլ հովանավորյալի` Նոնոյի նշանակման ձախողման  գործում մեծ դերակատարում ունեցավ հենց Տիգրան Սարգսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Մինչ Aravot.am-ը փորձում էր պաշտոնապես ճշտել տեղեկությունը, այդ թվում նաեւ փորձեցինք բնապահպանների հետ զրույցներում հստակեցումներ մտցնել մեր ունեցած տեղեկատվության մեջ, վերջիններս սոցիալական ցանցերում արդեն իսկ տարածեցին սույն տեղեկությունը: Նկատենք, սակայն, որ աշխատանքային օրվա ավարտի պատճառով նախարարության պաշտոնյաներից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31