«Ես գիտեմ, որ այդ հանդիպումը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը: Ես էլ եմ ներքին տեղեկատվության արդյունքում ստացել այդ ինֆորմացիան, որը ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ հերքել: Այս պահին այլ մեկնաբանություններ ու ենթադրություններ չեմ կարող անել, քանի որ այլ տեղեկություն չունեմ»,- «Առավոտի» հետ զրույցում Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպման մասին ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Հիշեցնենք, որ նախօրեին ՀԱԿ-ականները չէին մեկնաբանում այդ տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, որ հանդիպման մասին պաշտոնական ծանուցումներ չեն եղել:
Կարդացեք վաղվա համարում:
«Առավոտ» օրաթերթ


















































