Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետների միության նախագահ. «Նոյլենդի» նախագիծը հում է

Դեկտեմբեր 12,2012 14:26

ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր «Վարկած» ակումբում խոսեց Երևանի Դալմայի այգիներին հարակից տարածքում կառուցվելիք «Նոյլենդ» պատմագիտական եւ զբոսաշրջային կենտրոնի նախագծից եւ ասաց, որ թեպետ այն տեղադրված է Երեւանի քաղաքապետարանի կայքում, սակայն չի քննարկվել քաղաքաշինության խորհրդում. «Այդ իսկ պատճառով ֆինանսական տեսանկյունից այն ապահով չէ: Խոսքը գնում է ոչ թե մի քանի միլիոնի, այլ հարյուրավոր միլիոնների մասին: Պարզապես երբեմն քաղաքապետարանին առաջարկվում են ծրագրեր, որոնք մինչեւ վերջ մշակված չեն: Տվյալ ծրագիրն էլ այդպիսիներից է եւ այսպես ասած` հում է: Բոլորիս անհանգստացնում է Դալմայի այգիների ճակատագիրը: Նախագծի մեջ հիշատակվում է, որ կառույցը զբաղեցնելու է այգիների տարածքի մի մասը միայն, իսկ մնացածը մնալու է որպես կանաչ տարածք: Նշվում է, որ կստեղծվեն նկարիչների եւ քանդակագործների համար նախատեսված արվեստանոցներ եւ ցուցասրահներ, որոնք մեծ հավաքներ անցկացնելու հնարավորություն կտան: Բայց այդ ամենը հիմնավոր հիմքեր չունի` աշխատանքներ սկսելու համար»:

Մինասյանը նշեց, որ քննարկման բացակայության պատճառով չգիտի, թե ով է ներդրողը եւ ում է պատկանում նախագծի գաղափարը, նաեւ ասաց, որ առանց քաղաքաշինության խորհրդի քննարկման` «Նոյլենդի» շինարարության մեկնարկը բացառված է:

Ճարտարապետի խոսքով. «Աշխարհի շատ կենտրոններում ստեղծվում են երկրագնդի փոքր մակետներ: Լավ կլիներ, եթե Երեւանում մենք ունենանք Հայաստանի փոքր մակետը: Այդ մասին առաջարկություններ եղել են, բայց առայժմ ուժ չունեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31