Լրահոս
Օրվա լրահոսը

BBC. «Հայազգի լուսանկարիչը պատմում է, թե ինչպես էր պետք հաղթել ԽՍՀՄ-ին»

Դեկտեմբեր 13,2012 22:54

Լեգենդար լուսանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը, նրան անվանում են «Ստամբուլի լուսանկարիչ»: Գրում է «Բի Բի ՍԻ»-ն թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին՝ նշելով, որ Նոբելյան մրցանակիր Օրհան Փամուկի «Ստամբուլ» վեպը նրա նկարներով է պատկերազրդված:

Հրապարակման հեղինակը գրում է, որ 70-ականներին Գյուլերը բազմաթիվ հայտնի մարդկանց դիմանկարներ է ստեղծել, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Ինդիրա Գանդիի, Ալֆրեդ Հիչքոքի, Մարկ Շագալի և Պաբլո Պիկասոյի: Արամ Խաչատրյանին նա լուսանկարել է Մոսկվայում:

«Պարզվեց, որ մենք իրար հետ չենք կարողանում շփվել: Արամ Խաչատրյանը ո՛չ հայերեն էր խոսում, ո՛չ ֆրանսերեն, ո՛չ թուրքերեն: Հայտնի երգահանը ապրում էր Ռուսաստանում ու նրան անվանում էին Իլյիչ: Արամ Իյլիչ», – պատմել է Գյուլերը և ավելացրել, որ անհնար է մարդու դիմանկարն անել ու չզրուցել հետը:  «Ես նրան խնդրեցի դաշնամուրի մոտ նստել: Սակայն Արամ Խաչատրյանը այնպիսի կեցվածք էր ընդունում, կարծես դրսում 1905թ. է: Դա միայն նրան չի վերաբերվում: Սովետական Միությունից ում էլ որ նկարում էի, բոլորը 1905թ. կեցվածք էինք ընդունում»:

Քանի որ Գյուլերն ու Խաչատրյանը չէին կարող շփվել, նա որոշում է դադար վերցնել ու փոխել լուսավորությունը. «Երկու լամպ վերցրի: Մեկը 800 վատտ՝ դիմային լուսավորության համար, մյուսը նույնպես 800 վատտ՝ հետևի լուսավորության համար: Դրեցի ես այդ լամպերը մտցրեցի խրոցը վարդակի մեջ… ու լույսերը գնացին: Ամբողջ շենքում էին լույսերը գնացել: Նայում ենք պատուհանից դուրս. ամբողջ թաղամասի լույսերն էին գնացել»:  «Հիմա ես գիտեմ, թե ինչպես էր հնարավոր հաղթել Սովետական Միությանը պատերազմում: Աղբյուրին ես միացնում 1600 վատտ, ու վերջ Սովետին»:

Արա Գյուլերն ասում է, որ իրեն անվանում են Ստամբուլի լուսանկարիչ. «Բայց ես աշխարհի քաղաքացի եմ: Ես ամբողջ աշխարհի լուսանկարիչն եմ»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31