Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուն ՀՀԿ-ից փող է ուզում առաջադրվելու համար

Դեկտեմբեր 15,2012 16:32

Իրեն սոցիալիստ համարող նախկին կոմունիստ, նաեւ նախկին  ՕԵԿ-ական  Ռոբերտ Ահարոնյանն էլ է  պատրաստվում առաջադրվել նախագահական ընտրություններում:

Նախկին ՕԵԿ-ականը համագործակցել է ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի հետ եւ լեզու չի գտել միայն կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանի հետ:

«Բոլորին հետաքրքրում է Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու հարցը:  Որպես սոցիալիստ  ասել եմ, որ քաղաքական դաշտը պետք է բաժանվի սոցիալիստների եւ լիբերալների միջեւ: Ողջունելի է՝ կապիտալիստական համակարգ քարոզող ԲՀԿ-ի ղեկավար Ծառուկյանը ընդունեց, որ երկու կապիտալիստական գաղափար ունեցող կուսակցությունները  պայքարեն մի աթոռի համար»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց նախագահի թեկնածուն:

Նրա դիտարկմամբ, քաղաքական դաշտ կմաքրվի, եթե, ըստ պնդմամբ, կապիտալիստական գաղափարներ ունեցող ՀԱԿ-ն էլ որոշի չմասնակցել ընտրություններին. «Հաճույքով կլսեի՝ Լեւոն Տեր Պետրոյանի կամ ՀԱԿ-ի կողմից, նորից կապիտալիստական համակարգի  քարոզողի կողմից չի առաջադրվի ոչ մի թեկնածու, դաշտը կդառնար քիչ-քիչ մաքուր»:

Պարոն Ահարոնյանի խոսքերով, ինքը ունի ընտրություններում առաջադրվելու համար պահանջվող գրավը, բայց առաջարկում է գրավի ֆինանսավորում  ՀՀԿ-ի կողմից. « Դիմում  եմ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, ղեկավարներին, եթե համոզված եք, որ կապիտալիզմը հաղթող է սոցիալիզմին, միգուցե  օգնե՞ք սոցիալիստական գաղափար ունեցող կուսակցության  ներկայացուցչին գրավը մուծելու տարբերակով:  Դիմում եմ հանրապետական կուսակցությանը արդար պայքարի դուրս գալ: Համոզված եմ արդար պայքարով կապիտալիստական համակարգը պարտվելու է, իսկ արդար պայքարի դուրս գալու համար պետք է մուծվի գրավ: Եթե ՀՀԿ-ն ինձ ֆինանսավորի 50 տոկոսով ես կհաղթեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31