Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը՝ ձնամաքրման աշխատանքների մասին

Հունվար 10,2013 12:29

Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավվել է վարչական շրջանների համապատասխան ծառայություններում առկա ամբողջ տեխնիկան, ինչպես նաև  շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները: Ողջ գիշերվա ընթացքում փողոցներն ու մայթերը մշակվել են աղով և ավազով: Առավոտյան ժամը 4-ից գրեյդերների միջոցով մաքրման աշխատանքներ են իրականացվել գլխավոր պողոտաներում և փողոցներում: Հունվարի 10-ի առավոտյան տվյալներով՝ փողոցների և մայթերի մաքրման և մշակման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 200 տոննա աղ և շուրջ 800մ/խ ավազ։ Ներկայում, փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, տեղափոխվում է կուտակված ձյունն ու համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված շուրջ 274 աշխատողների ու 120 երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև վերգետնյա անցումների, ստորգետնյա անցումների աստիճանահարթակների, շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031