Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում դատում են թալիշ լրագրողին

Հունվար 11,2013 16:40

Ադրբեջանում սկսվում է իրավապաշտպան, «Թոլիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի գործով դատը։

Մամեդովը, ով հայտնի է որպես YouTube-ի «Ты кто такой? Давай, до свидания!» տեսանյութի հեղինակ, մեղադրվում էթմրանյութեր պահելու, պետական դավաճանության եւ ծայրահեղականության մեջ։

Թալիշ լրագրողին սպառնում է ցմահ ազատազրկում։ Բաքվի ծանր հանցագործությունների գծով դատարանը հունվարի 9-ին եւ 10-ին անցկացրել է այս գործով նախնական նիստը։

Իր հրապարակումներում Մամեդովն ակտիվորեն հանդես է եկել լրագրողների եւ Ադրբեջանի հարավում բնակվող իրանալեզու թալիշների իրավունքների պաշտպանության օգտին:

Թալիշ լրագրողը հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները՝ անվանելով դրանք կեղծ եւ պնդելով, որ իր դեմ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։

Լուսինե Մուսայելյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031