Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա առթիվ առաջին շնորհակալություններն ու «շնորհակալություն» բառի ազդեցությունը մարդու կյանքում

Հունվար 11,2013 17:08

Շնորհակալություն հայտնել պետք է միշտ, սակայն համաձայնեք, քիչ մարդիկ են առանց հիմնավոր առիթի անում դա: Այսօր դուք ունեք շնորհակալություն հայտնելու մի ամբողջ օր, քանի որ հունվարի 11-ը նշվում է որպես Շնորհակալության միջազգային օր:

Առաջին շնորհակալությունը, ում հայտնեց երգչուհի Քրիստինե Պեպելյանը՝ երկրպագուներն էին. «Շնորհակալության առիթներ իհարկե շատ կան, այդ առումով ես ինձ հաջողակ եմ համարում, սակայն դրանց մեջ հատկապես երկրպագունիերիս կարող եմ առանձնացնել», – ասաց նա:

«Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արփի Սուքիասյանն էլ առաջինը ծնողներին շնորհակալություն հայտնեց՝ ապրելու հնարավորություն տալու համար և շարունակեց. «Եղբայրներիս, հարազատներիս, ընկերներիս այդ հրաշքը էլ ավելի գունավոր դարձնելու համար, և Կամանդիրին, խմբագիրներին՝ լավ լրագրող դառնալու իմ ջանքերին աջակցելու համար. այդ հարցում որոշակի ներդրում ունեն նաև իմ սիրելի, շատ ավելի փորձառու գործընկերները»:

«Առաջին հերթին ծնողներիս, որ միացել ու ինձ լույս աշխարհ են բերել, հետո իմ կյանքում հանդիպած յուրաքանչյուր մարդու ուզում եմ ասել շնորհակալություն, ես հենց իրենց շնորհիվ եմ այսպիսին», – ասաց երգչուհի Անահիտ Շահբազյանը:

Դերասան Վարշամ Գևորգյանն էլ հարցիս պատասխանեց պարզ ու հակիրճ, ընդհամենը երկու բառով. «Միայն ծնողներիս», – ասաց նա:

«Շնորհակալություն հայտնելը լուրջ դրական, հուզական ֆոն է առաջացնում մարդու մոտ, և այդ դրական ֆոնը կարող է իր հետ բերել շատ փոփոխություններ, – ասաց հոգեբան Անուշ Ալեքսանյանը, – երբ մարդ շնորհակալություն է հայտնում՝ նա դրական հույզեր է փոխանցում , իսկ այդ դրական հույզերն էլ շղթայաձև առաջացնում են էլ ավելի դրական հույզեր»: Հոգեբանը նշեց նաև, որ շնորհակալություն հայտնելու ժամանակ մարդ սկսում է նկատել, գնահատել այն բոլոր երևույթները, որոնք իր կյանքում կան, և որոնց համար նա պետք է շնորհակալ լինի. «Երբեմն մարդիկ սկսում են շրջանցել դրականն ու նկատում են միայն բացասականը, և սևեռելով իրենց ուշադրությունը դրա վրա՝ ապրում են, չկարողանալով իրենց կյանքից քաղել դրականը, – ասաց հոգեբանն ու ավելացրեց, – իսկ մեր կյանքը կազմված է այն բոլոր պահերից, որոնց վրա մենք ուշադրություն ենք դարձնում»:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031