Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան ընկել է ջրամբարը

Հունվար 14,2013 14:14

Հունվարի 11-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարն է ընկել ավտոմեքենա, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 64 ՍՏ 790 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ջրամբարը:

Մինչ փրկարարների ժամանումը` վարորդ, 1984 թ. ծնված  Պավել և 2009 թ. ծնված Վարդան Վիրաբյանները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Բերդի ռազմական հոսպիտալ: Վերջիններս, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Փրկարարները, մեխանիկական կարապիկի օգնությամբ, ավտոմեքենան դուրս են բերել ջրամբարից:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031