Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանելիս օտարերկրացուն հրել էին, ընկել էր ջրատարը, մարմինը դեռ փնտրում են. Shamshyan.com

Մայիս 05,2025 12:12 Share

Shamshyan.com-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ողբերգական դեպքի փաստով, երբ Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներ՝ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ս.-ն և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Նորայր Թ.-ն ջրամբարից դուրս էին բերել Երևանում հաշվառված 47-ամյա Սյուզաննա Կ.-ին, իսկ նրա հետ գտնվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Ալիռեզա Ջավադ Շ.-ին ոստիկանները չէին կարողացել փրկել, քանի որ ջուրը քշել-տարել էր նրան։

Ըստ տեղեկությունների, այդ օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Սյուզաննա Կ.-ն իր ընկերոջ՝ դեռևս որոնվող Ալիռեզա Ջավադ Շ.-ի հետ նոր Խարբերդի 19 հասցեից գինովցած վիճակում դուրս են եկել զբոսնելու, ապա հասնելով Արցախի 5-րդ փողոցի «Արտաշատի» ջրամբարի մոտ՝ ընկել են ջրամբարը, որտեղ արդեն նրանց օգնության են հասել ոստիկաններ Սարգիս Ս.-ն և Նորայր Թ.-ն., կնոջը կարողացել են դուրս բոլոր ջրից, իսկ տղամարդուն՝ ոչ։

Այնուհետև օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սյուզաննա Կ.-ն և Ալիռեզա Ջավադ Շ.-ն գտնվելիս են եղել Արարատի մարզի Այնթապ գյուղում գործող «Ինեսա» սուպերմարկետի մոտ, որտեղ կանգնեցրել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ վարորդի հետ եղել է նաև մեկ այլ անձ, ապա նստել են այդ «Opel»-ը և ուղևորվել կենտրոնական փողոց, սակայն «Opel»-ի վարորդը երթուղին փոխել է և շարժվել են դեպի Արցախի 5-րդ փողոցի հարևանությամբ գտնվող «Արտաշատի» ջրամբարի ուղղությամբ, որտեղ էլ նրանց միջև ինչ-որ ընդհարում է տեղի ունեցել, որից հետո «Opel»-ի վարորդն ու ուղևորը դեպքի վայրից դիմել են փախուստի։

Քրեական ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Լ. Գ.-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ 25-ամյա Մ. Գ.-ն, ովքեր, երբ հասել են «Արտաշատի» ջրամբարի մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ Մ. Գ.-ն հրել է Ալիռեզա Ջավադ Շ-ին և նետել ջրատարը, ինչի հետևանքով էլ ջրատարը նրան քշել-տարել է:

Քրեական ոստիկաններին հաջողվել է Լ. և Մ. Գ-երին հայտնաբերել և այլ անձի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Մ. Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Փրկարարները մինչ այժմ շարունակում են որոնողական աշխատանքները՝ Ալիռեզա Ջավադ Շ.-ի մարմինը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով Լ. և Մ. Գ.-երը հարազատ եղբայրներ են, իսկ Լ. Գ.-ն ազատ է արձակվել։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031