Լրահոս
Օրվա լրահոսը

Մյասնիկ Մալխասյան. «ՀԱԿ-ում ընդամենը բազմակարծություն է»

Հունվար 16,2013 11:36

Հատված ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի հարցազրույցից:

 Դուք ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել Լեւոն ՏերՊետրոսյանին ու

 

ի՞նչ հարցեր եք քննարկել նրա հետ։ Տեր Պետրոսյանը տեղյա՞կ է, թե ինչ խմորումներ են տեղի ունենում Կոնգրեսում։

– Հունվարի 9-ին եմ հանդիպել՝ իր ծննդյան օրը։ ՀԱԿ-ում ի՞նչ է կատարվում, ՀԱԿ-ում ընդամենը բազմակարծություն է, որտեղ ամեն մեկը կարող է իր կարծիքն արտահայտել։ Այդտեղ վատ բա՞ն կա։

Բայց Ձեր նշած «բազմակարծության» պատճառով ՀԱԿն այսօր կազմաքանդվել է ու փլուզման եզրին է։

– Բազմակարծությունից, ընդհակառակը, ամրանում են, հզորանում, չեմ կարծում, որ բազմակարծությունից փլուզում տեղի կունենա։

Բայց փաստն այն է, որ միայն դժգոհություններ են լսվում այս ընթացքում, իսկ Լեւոն ՏերՊետրոսյանը չի էլ արձագանքում։ Ըստ Ձեզ՝ նրան չի՞ հետաքրքրում Կոնգրեսի ճակատագիրը։

– Այդ հարցերն ուղղե՛ք Լեւոն Տեր-Պետրոսյանին։

Իսկ նրա վերջին հայտարարությունն ի՞նչ նշանակություն ունեցավ Ձեզ համար, դա փախո՞ւստ էր պայքարից, թե՞ հեռացում քաղաքականությունից։

– Տեր-Պետրոսյանն իր հայտարարությունով հանգամանալից բացատրեց, եւ կարծում եմ՝ հավելյալ բացատրության կարիք չի զգացվում։ Այնտեղ ամեն ինչ պարզ ասված է։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031