Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանի ուշագրավ ակնարկը` Լեւոն Տեր-Պետրոսյանին

Հունվար 21,2013 17:56

Այսօր Վերին Արտաշատ գյուղում «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն իր նախընտրական քարոզարշավի վերջում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված մի շատ ուշագրավ ակնարկ արեց:

Մի գյուղացի «շատ անհամեստ» հարց տվեց նախագահի թեկնածուին` «ՀԱԿ-ից ինչի՞ դուրս եկաք»: Հրանտ Բագրատյանը ճշտեց` «Մի րոպե, ես ՀԱԿ-ից դուրս չեմ եկել: Կյանքը շարունակվում է: Ի՞նչ ասեմ: Կյանքը շարունակվում է, բայց ոչ Կոնգրեսի ֆորմատով: Եթե մենք չլինեինք, Կոնգրեսը չլիներ` ես կարծում եմ, հանրապետության վիճակը հիմա շատ ծանր կլիներ: Էլի զսպում էինք մենք: Հիմա Կոնգրեսի մի տարատեսակ էլ մենք ենք, էլի: Ես Կոնգրեսից չեմ առանձնացել: Ոչ ոք չի դրել` ես դրել եմ իմ թեկնածությունը»:

Գյուղացու հաջորդ հարցին` բա ինչի՞ իրանք քեզ չպաշտպանեցին, ` Հրանտ Բագրատյանն այսպիսի պատասխան տվեց. «Դա ուրիշ հարց: Կոնգրեսում կան որոշ մարդիկ, որ գտնում են` եկեք չմասնակցենք: Ես էս խաղին չեմ մասնակցի: Ինձ երբեք չեք տեսնի` որեւէ ընտրության չգամ, եթե իմանամ նույնիսկ, որ 100 % իշխանությունը անցած է: Ընտրությունը նրա համար է, որ մենք գանք: Ես եկել եմ ձեզ համար, որ ինձ տենաք, ասեք` արա, ընտրություն կա, ի՞նչ է եղել: Ձեզանից շատերը գնալու են մտածեն»:

Գյուղացիներից մեկի հարցին` բայց արդար կլինի՞ ընտրությունը, ընկե’ր Բագրատյան` նա պատասխանեց. «Արդա՞ր` չեմ կարծում: Բա ի՞նչ եք ուզում: Մի հատ Բագրատյան ա մնացել: Է մենք էլ գնանք պայմանավորվենք, ասենք` մեզ էլ մի գործ տվեք, վսյո’, պրծնենք, հա՞: Ի՞նչ եք ուզում: Չէէէ, ես վստահ եմ, որ կրելու ենք, հաղթելու ենք, ես կասկած չունեմ: Այ մարդ, վերջապես մեզնից է կախված»:

Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի ուշագրավ հայտարարությանը, նա իր խոսքում ասաց. «Եկեք, եթե ես կրում եմ, էն միտինգին ես առաջից եմ գնալու: Ինչ ուզում են` թող անեն, առաջներդ ընկնելու եմ` գնամ: Եթե կասեն` Բագրատյանը առաջինը չի, առաջին շարքում չի` չգնաք էդ միտինգի, որ ձեր վրա չկրակեն, եղա՞վ»:

Հիշեցնենք, որ շատերն այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատում են` Մարտի 1-ին մարդկանց չառաջնորդելու համար, նրա համար, որ խոստացավ առաջին զոհն ինքը լինել, բայց 10 զոհ տվեցինք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ես կարծում եմ,՝ Հրանտ Բակրատյանին ՀԱԿ-ի կողմից չսատարելը, միմիայն նախանձն է,
    չհասկանալով, որ նրա մակարդակը ոչ ոք չունի, փոխարեն օգտվեն առիքից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031