Լրահոս
Օրվա լրահոսը

Facebook-ում ստեղծվել է «Այո շտեմարաններին» էջը

Հունվար 22,2013 14:35

«Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջը «նորաթուխ» հակակշիռ ունի

Շտեմարանային  «պատերազմը» շարունակվում է նաեւ սոցցանցերում. Facebook-ում գործող «Պայքար անորակ շտեմարանների դեմ» էջը մի քանի օր է՝ ունի  իր նորաստեղծ «հակակշիռը»՝ «Այո շտեմարաններին»:

Վերջինիս նպատակն էլ, ինչպես նշված է էջում, շտեմարաններից դժգոհողների դեմ պայքարն է: «Այո շտեմարաններին» էջում զետեղված են մամուլի այն հրապարակումներն ու շտեմարանի համահեղինակ Փառանձեմ  Մեյթիխանյանի հարցազրույցը, որոնցով արդարացվում են առաջադրանքների վիճարկելի ժողովածուները: Շտեմարանանպաստ նյութեր կան նաեւ ԳԹԿ-ի կայքից  զետեղված:

«Այո շտեմարաններին» էջի ադմինիստրատորն ու այցելուները տարածում են կոչեր, թե մեր երեխաների կրթությունն ապահով ձեռքերում է:

«Այո շտեմարաններին» էջում տեղադրված է նաեւ  Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանի՝  Aravot.am –ին տված հարցազրույցը, որտեղ մասնագետը խոտան է համարել եւ հեգնել է, թե ստեղծվել է Երկիր մոլորակի ամենալավ շտեմարանը: Ասվածը այս էջում կարծես իբրեւ հեգնանք չի ընկալվել, մանավանդ հարցազրույցը հատուկ տարածվել է, ավելին՝  like է վաստակել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031