Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող չասեն, թե Հարությունյանը իր խոսքի տերը չի». Արամ Հարությունյան

Փետրվար 02,2013 14:19

«Քարոզարշավի ընթացքում ասելու եմ այն, ինչ միգուցե գիտեն կամ չգիտեն, հետևաբար ես ինձ բավականին ազատ եմ զգում այդ իմաստով և համարում եմ նաև իմ առաքելությունը», – այսօր այս մասին «Peoplemeter» մամուլի ակումբում ասաց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

Թեկնածուն անդրադառնալով իր հայտարարությանը կապված ինքնաբացարկի հետ, ասաց. «Թող չասեն, թե Հարությունյանը իր խոսքի տերը չի: Ես ասել եմ, որ իմ թեկնածությունը հանելու եմ ընտրություններից 10 օր առաջ: Եթե ընտրությունները հետաձգվեն երկու շաբաթով, ապա օրը կնշանակվի և դրանից 10 օր առաջ ես կհանեմ իմ թեկնածությունը»:

Ըստ Հարությունյանի՝ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ պատահածը դեմ էր պետությանը` ձեռնտու իշխանությանը. «Օգտվում են իշխանությունները, կորցնում է պետությունը», – ասում է նա:

Պրն. Հարությունյանը Հայրիկյանի հետ կատարվածի մեջ մեղավորներ չի տեսնում մնացյալ թեկնածուների շրջանակում, ինչպես նաև, սխալ է համարում մեղադրանքներ հնչեցնելը արտաքին ուժերի նկատմամբ: Նա գտնում է, որ Հայաստանն այսօր մեղավոր փնտրելով արտաքին դաշտում, մասնավորեցնելով` Ռուսաստանը, ապա կարող է մեծ խնդիրների առջև կանգնել: Այդ դեպքում, ովքե ՞ր էին շահագրգիռ խաղաղ քարոզարշավը խաթարելու համար, պրն. Հարությունյանը հստակ պատասխան չտվեց:

Նա գտնում է, որ Հայրիկյանի և ոչ թե այլ թեկնածուի վրա կատարված մահափորձը պայմանավորված է նրանով, որ ծանոթ էին նրա կենսագրությանը. «Հայրիկյանը ամենաընդդիմադիրը չէր, բայց, եթե ուրիշ թեկնածուի վրա էին կանգնում, ապա մինչև այդ կենսագրությունը պետք է պատմեին, իսկ Հայրիկյանը հայտնի մարդ էր»,-ասաց Արամ Հարությունյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728