Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Փետրվար 08,2013 11:50

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

«Նորավանք» ԳԿՀ-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հիմնադրամի 2012թ. տարեկան գործունեության ամփոփ հաշվետվությունը: Մասնավորապես, հաշվետու տարում հիմնադրամի հայագիտական, քաղաքական, տեղեկատվական հետազոտությունների, ուսումնական, հրատարակչական կենտրոնների կողմից տպագրվել է 25 ամսագիր և 5 գիրք: Ընթացիկ տարում հիմնադրամը հիմնականում ուշադրություն է դարձնելու ազգային ներուժի բացահայտմանը, սփյուռքի ինտելեկտուալ կարողությունների ներգրավման ուսումնասիրությանը,  ինտեգրացիոն գործընթացներին և այլն:

Վարչապետը հանձնարարել է հիմնադրամի ներկայացուցիչներին՝ վերը նշված ուղղություններով կատարվելիք ուսումնասիրությունների և հետազոտությունների հիման վրա ներկայացնել ոչ միայն առկա խնդիրները, այլև հանդես գալ  համապատասխան առաջարկություններով:

Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև հիմնադրամի 2013 թվականի տարեկան բյուջեն:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728