«Մոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցնեն «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպման վայրը»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ստամբուլյան նիստի արդյունքներով։
«3+3» հարթակի առաջին փորձագիտական նստաշրջանին, որն անցկացվել է հունիսի 5-ին Պետերբուրգյան համաժողովի շրջանակներում, մասնակիցներն ակտիվորեն արտահայտվել են առանց քաղաքականացման կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։ Լիովին համամիտ ենք այդ մոտեցման հետ»։


















































