Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում ներկայացրել է «ԹՐԻՓՓ» ծրագիրը

Հուլիս 15,2026 22:44 Share

Հուլիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում` «Փոխակերպող, արդար, նորարարական և համակարգված գործողություններ՝ միտված Կայուն զարգացման 2030 օրակարգի և դրա կայուն զարգացման նպատակների իրագործմանը՝ հանուն բոլորի համար կայուն ապագայի» խորագրի ներքո:

Իր ելույթում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է։ Այս համատեքստում ներկայացրել է Հայաստան-ՄԱԿ 2026-2030թթ. Կայուն զարգացման համագործակցության շրջանակի առաջնահերթությունները, որոնք համահունչ են Կայուն զարգացման 2030 օրակարգին և միտված են դրա իրականացմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ ընդգծելով խաղաղության, փոխկապակցվածության ու դիմակայուն ենթակառուցվածքների կարևորությունը կայուն զարգացման ապահովման համար:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» ծրագիրը և դրա վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը՝ որպես տարածաշրջանային փոխկապակցվածության, առևտրի և ներդրումների խթանման ու խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման կարևոր գործոն։

Անդրադարձ է կատարվել նաև այս տարի Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, այդ թվում՝ դրա շրջանակներում նախատեսվող Առաջնորդների գագաթնաժողովին և նախարարական հատվածին՝ ընդգծելով բարձրագույն մակարդակով մասնակցության ապահովման կարևորությունը։

Ամփոփելով՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը բոլոր գործընկերների հետ համագործակցության միջոցով առաջ մղելու խաղաղությունը, դիմակայունությունը և կայուն բարօրությունը՝ հանուն ներկա և ապագա սերունդների։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031