Լրահոս
Օրվա լրահոսը

Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի դիտարկման արդյունքները

Փետրվար 19,2013 19:16

2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտական դիտորդություն է իրականացրել Լոռու և Տավուշի մարզերի թվով 50 ընտրատեղամասերում և 16 շրջիկ դիտորդների միջոցով այցելություններ է կատարել մոտ 20 այլ ընտրատեղամասեր: Դիտարկումներն իրականացվել են ՀՀ ընտրական օրենսգրքով և ԵԱՀԿ չափորոշիչներին համապատասխան կազմված դիտարկման քարտերի միջոցով:

Դիտարկման արդյունքների վերաբերյա քվեարկության ընթացքում կազմվել և հրապարակվել է 3 ընթացիկ հաշվետվություն՝ 8:00-12:00-ի, 12:00-16:00 և 16:00-20:00-ի վերաբերյալ: Ընտրախախտումների վերաբերյալ 7 գրություն է ուղարկվել և 1 բանավոր հաղորդում:

Կարճաժամկետ դիտորդության նախնական արդյունքները կարող եք կարդալ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728