Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ցածր ցուցանիշներ է գրանցել Սյունիքի մարզի մի շարք տեղամասերում

Փետրվար 20,2013 21:55

Ընտրությունների նախնական արդյունքներով` Սերժ Սարգսյանը պարտվել է ոչ միայն Կապան քաղաքում, այլեւ` տարածաշրջանի  երեք գյուղում` Եղվարդում, Ծավում եւ Շրվենանցում:

Կապանի տարածաշրջանի սահմանամերձ Ծավ գյուղում 217 ընտրողից  117-ը քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, իսկ Սերժ Սարգսյանն Արցախյան գոյամարտին մասնակցություն ունեցած այս գյուղում հավաքել է   83 ձայն:

Երկու ձայնի առավելությամբ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին զիջել է նաեւ Շրվենանց գյուղում: Շրվենանցում ընդամենը 52 ընտրող է եղել, որից 25-ը կողմ է քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 23-ը` Սերժ Սարգսյանին: Պարոն  Սարգսյանը 11 քվեով պարտվել է նաեւ  Եղվարդ գյուղում` հավաքելով 64 քվե:  Ցածր արդյունքներ  են գրանցվել նաեւ Սիսիան քաղաքի 7 տեղամասից 3-ում, տարածաշրջանի Շաքե գյուղում, ինչպես նաեւ Սյունիքի մարզի մի շարք այլ ընտրատեղամասերում, որտեղ ձայների առավելությամբ առաջատարը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Բայց ընդհանուր արդյունքներով` Սյունիքի մարզում Սերժ Սարգսյանը հավաքել է առավել ձայներ, քան  Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728