Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնի մեջ ասեղներ մտցրած դատապարտյալը պատրաստվում է նորից կարել իր բերանը

Մարտ 01,2013 23:49

 

Ըստ Համլետ Ղազարյանի,  իր բողոքներին  ոչ մեկը չի արձագանքում:

Երկու օր է ` Aravot.am-ը ահազանգեր է ստանում  «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Համլետ Ղազարյանից, ով   դժգոհում  է, որ   Արադարադատության նախարարին հասցեագրված իր  դիմումները այդպես էլ անարձագանք են մնում, իր վիճակն էլ բացարձակ փոփոխության չի ենթարկվում:

Դատապարտյալը շարունակում է դժգոհել «Հրազդան»  քրեակատարողական հիմանարկի  պետ Տիգրան Նավասարդյանի` իր անձի նկատամաբ կատարած խոշտանգումներից:  Ըստ նրա, վերջինս իրեն   այնքան է ծեծել, «պադվալում» պահել, որ ստիպված է եղել որպես բողոքի նշան 29 ասեղ մտցնել որովայնի մեջ: Բացի այդ , հիվանդացել է տուբերկուլյոզով:

Համլետ Ղազարյանը  այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Նրա ներկայացմամբ, իրեն շատ վատ է զգում,  ռենտգեն հետազոտությունները ցույց են տվել, որ դեռ 4 ասեղ կա իր մարմնում:  Թե ինչո՞ւ է քրեակատարողականի պետը այդպես լարված բանտարկյալի դեմ,  գողության համար դատապարտված Համլետ Ղազարյանի ասելով,  2010 թվականին Նուբարաշեն քրեակատարողականում, որի պետը դարձյալ եղել է  Տիգրան Նավասարդյանը, վերջինս ստիպել է  իրեն կեղծ ցուցմունք  տալ  խցերում մեկում մահացած  երիտասարդի  մասին, որից սակայն ինքը հրաժարվել է:Եվ երբ իրեն էլ, այս պետին էլ տեղափոխել են  Հրազդան, նրա առաջին գործը եղել է իրենից վրեժ լուծելը:

Համլետ Ղազարյանը, որպես  բողոքի նշան կարել է իր բերանը, աչքերը, այժմ էլ պատրաստվում է նորից բերանը կարելու, եթե նախարարը իրեն չայցելի, իր  բողոքը չլսի ու  վերջնական լուծում չտա:

Մենք այս հարցի շուրջ պարզաբանումներ ստացան նաև Քրեկատարողական հիմնարկների վարչության մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանից, ով ասաց, որ բողոքելը իր իրավունքն է , և պատկան մարմինները զբաղվում են դրանով:   Ի դեպ, ըստ Համլետ Ղազարյանի,  իրեն ահաբեկում են `նախազգուշացնելով  հեռու մնալ  լրագրողներից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031