Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Հույսերը չիրականացան վերջին տուրում

Մարտ 03,2013 10:34

Կապել-լե-Գրանդում ավարտվեց շախմատի միջազգային 29-րդ փառատոնը:

Հաղթողի եւ մրցանակակիրների կոչմանը հավակնող Հայաստանի եւ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայազգի շախմատիստների հույսերը չիրականացան միայն եզրափակիչ տուրի ավարտից հետո: Հայազգի շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը, որը 6,5 միավորով պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում:

Մեր հանրապետության ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան Սամվել Տեր-Սահակյանը եւ Կարեն Գրիգորյանը, որոնք նույնպես 6,5-ական միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հանգրվանեցին, համապատասխանաբար, 13-րդ եւ 16-րդ հորիզոնականներում:

Հայաստանի շախմատիստներից կարելի է առանձնացնել նաեւ 6,0-ական միավոր վաստակած Էլինա Դանիելյանին՝ 30-րդ տեղ, Հովհաննես Գաբուզյանին՝ 42-րդ եւ Եվգենյա Դոլուխանովային՝ 71-րդ:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031