Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնական հրդեհ դպրոցում

Մարտ 04,2013 18:26

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված Կոտայքի մարզի փրկարար վարչությունը մարտի 1-ին միջոցառում  էր կազմակերպվել Հրազդանի  թիվ 1 ավագ դպրոցում:

«Հրդեհ» տագնապից հետո դպրոցի ուսուցչական անձնակազմն աշակերտներին դուրս բերեցին դպրոցից, իսկ մինչ այդ արդեն ահազանգ էին Կոտայքի մարզային փրկակար վարչություն: Դեպքի վայր ժամանած փրկարարները սկսեցին հրդեհաշիջման աշխատանքներ կատարել, սակայն ներսում գտնվում էին աշակերտներ, որոնց անհրաժեշ էր օգնություն: Հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ փրկարարները պարանների օգնությամբ դպրոցից տարհանեցին տուժածներին և տրվեց համապատասխան բժշկական օգնություն:

Միջոցառման վերջում փրկակարներին իր գոհունակությունը հայտնեց դպրոցի տնօրենը, ուսուցչական ազնակազմը, աշակերտները և անցորդները, ովքեր հիանում էին փրկարաների աշխատանքով:

Միջոցառումներ են իրականացվել  նաև մյուս մարզերում և Երևանում, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Էմին Մաթեւոսյան` (mynews.am)

Լուսանկարը՝ mes.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031