Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս միլիարդատերը՝ Լենինականից

Մարտ 05,2013 10:29

Ամերիկյան «Forbes»  հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց 2013 թվականի ցուցակը, որում ընդգրկված է 1426 անուն:

Համեմատած նախորդ տարվա հետ, ռուս միլիարդատերերն աղքատացել են՝ տեղ չգտնելով աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց շարքում: Իսկ Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ մարդու՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի, անունը դուրս է մնացել անգամ հարյուրյակից:

Հետաքրքիր է, որ Ռուսաստանի միլիարդատերերի մի զգալի մասը անմիջական առնչություն ունի սպորտի հետ: 34-րդ տեղում հայտնված Ալիշեր Ուսմանովը ($ 17,6 միլիարդ), որը Ռուսաստանի ներկայիս ամենահարուստ մարդն է, Լոնդոնի «Արսենալի» համասեփականատեր է:

Գենադի Տիմչենկոն (նկարում), որն, ի դեպ, ծնվել է 1952 թվականին, Լենինականում (ներկայիս Գյումրի), ռուս զինվորականի ընտանիքում, Հոկեյի մայրցամաքային լիգայի տնօրենների խորհրդի նախագահն է եւ Սանկտ-Պետերբուրգի ԲՄԱ ակումբի նախագահը: Վլադիմիր Լիսինը ղեկավարում է Ռուսաստանի հրաձգության միությունը, իսկ Միխայիլ Պրոխորովը Ռուսաստանի բիաթլոնիստների միության նախագահը լինելուց բացի, նաեւ բասկետբոլի NBA-ի առաջնության մասնակից «Նյու Ջերսիի» ակումբի սեփականատերն է:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031