Լրահոս
Օրվա լրահոսը

85-ամյա կապանցի պապիկին դաժանաբար սպանած բնակիչը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

Մարտ 06,2013 17:51

Դեռեւս մայիսի 31-ին տեղեկացրել էինք, որ մայիսի 30-ին Կապան քաղաքի Շահումյան փողոցի իր բնակարանում դաժանաբար սպանվել էր 85-ամյա Հրանտ Ծատուրյանը: Իսկ Կապանի ոստիկանության բաժինը տեղեկացրել էր, որ 85-ամյա բնակչին ծեծելով եւ խոշտանգելով սպանել էր նախկինում 3 անգամ դատապարտված, 1983թ. ծնված Կարեն Նավասարդյանը (լուսանկարում):

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել Կապան քաղաքի բնակիչ, 1927թ. ծնված Հրանտ Ծատուրյանին առանձին դաժանությամբ սպանելու համար Կարեն Նավասարդյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել երկարատև ազատազրկման:

Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզի դատախազությունից` Կարեն Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել` առանձին դաժանությամբ սպանություն կատարելու համար եւ  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. մարտի 1-ի դատավճռով` վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով դատապարտվել է ազատազրկման 14 տարի ժամկետով:

«Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Կարեն Նավասարդյանն, օգտվելով Հրանտ Ծատուրյանի միայնակ բնակվելու և տարեց լինելու հանգամանքից, վերջինիս բնակարանում բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, իսկ իր մոտ եղած դանակով, ֆիզիկական տառապանքներ պատճառելու նպատակով մի շարք հարվածներ է հասցրել գլխին, այնուհետև` առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ շարունակել է բռունցքներով և ոտքերով հարվածները` կոտրելով Ծատուրյանի վեց կողոսկրերը և պատճառելով գանգուղեղային փակ տրավմա: Պատճառված վնասվածքների հետևանքով Ծատուրյանը տեղում մահացել է»,-հաղորդում են Սյունիքի մարզի դատախազությունից:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031