Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված քայլերթն ուղեկցվեց բեմականացումներով (տեսանյութ)

Մարտ 08,2013 20:05

DCIM104MEDIADCIM104MEDIADCIM104MEDIADCIM104MEDIADCIM104MEDIADCIM104MEDIADCIM104MEDIADCIM104MEDIADCIM104MEDIAՄասնակիցները ցուցադրում էին կանանց կերպարները խորհրդանշող տիկնիկներ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն այսօր Ավ. Իսահակյանի արձանի մոտից իրականացրեց  բեմականացված քայլերթ՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

«Քայլերթի նպատակն է` կանանց իրազեկել իրենց իրավունքների մասին եւ ցույց տալ, որ նրանք շատ ավելի իրավունքներ ունեն, քան միայն այս օրը նվերներ ու ծաղիկներ ստանալը: Ընդհանուր առմամբ` սա կանանց ուժեղացնող եւ դրական ակցիա է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանը: Նա հայտնեց, որ մինչ ապրիլի 7-ը կկազմակերպվեն նաեւ այլ միջոցառումներ. «Դրանց թվում են կանանց մասնակցությամբ «Հաղթահարելով գիշերը» ակցիան, որի շրջանակում մասնակիցները կքայլեն այնպիսի վայրերով, որտեղ միայնակ քայլել գիշերով  սովորաբար վախենում են, օրինակ` գետնանցումներում: Կկազմակերպվի նաեւ «Մարդու իրավունքների մարտահրավեր» քննարկումը եւ «Ամուսնության ինստիտուտը հայ հասարակության մեջ» կոնֆերանսը: Իսկ ապրիլի 7-ին տեղի կունենա «Արվեստը կանանց ոգեշնչման համար» ֆոտոցուցահանդեսը»:

Քայլերթի մասնակիցները Իսահակյանի արձանի եւ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, այնուհետեւ` Հյուսիսային պողոտայում ցուցադրեցին փոքրիկ բեմադրություններ: Տարբեր կերպարներ մարմնավորող կանանց տիկնիկներով քայլերթի մասնակիցները քաղաքացիներին բաժանում էին ինֆորմացիա` կանանց մեկամսյակի առթիվ կազմակերպած վերոհիշյալ միջոցառումների մասին, եւ շնորհավորական բացիկ:

Երթի ընթացքում մասնակիցների անվտանգությունն էին ապահովում ՀՀ ոստիկանության աշխատակիցները:

Բեմադրությունը`  տեսանյութում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031