Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է հաջորդ ուրբաթ ավելի «դուխով» խոսել

Մարտ 10,2013 18:57

Առայժմ նա խոստանում է, որ ժողովրդի դեմ խաղ չկա

«Երիտասարդ ՀՀԿ-ականները Նժդեհ հղելելով, ասում են՝ Րաֆֆին ինչի՞ է օտար բառեր օգտագործում՝ ռուսերեն: Իրենք են օտարի շահերը սպասարկում, ինձ ասում են, ինչու ես ռուսերեն բառեր օգտագործում»,-Ազատության հրապարակում հանրահավաքում այսօր ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոստանալով, որ ուրբաթ օրը ավելի դուխով կխոսի:

«Հաղթանակը մեր միասնության մեջ է: Մեր ուժը մեր ամբողջականության մեջ է, որը շատ ավելի ուժեղ է, քան մեր առանձին-առանձին վերցրած բաժինները, կուսակցությունները: Այսօր հայ ժողովուրդը խոսել է, մեր ձայնը դարձել է օվկիանոս, որն արձագանքում է գյուղերում, քաղաքներում, ավտոբուսներում: Մեր միասական ձայնը դարձել է հայ ժողովրդի ապագայի մարգարեություն, որ ասում է՝ յուրաքանչյուր նվաճում, վաստակ, հաղթանակ, պտուղ սկսվում է մի սերմից: Այս սերմը փետրվարի 18-ին մենք մեր ապագա սերունդների համար տվեցինք: Աստվածաշունչն ալ ունի նման հղում՝ հատիկը մեռնելու մասին: Բայց յուրաքանչյուր սերմ տալիս է արգասիք, որը նույնպես կտա սերունդ, ապագա, հայրենիք: Միասնություն, ներշնչված անբաժան, անխուսափելի, որն աճում է՝ բոլոր հավատավոր հայերի եւ հայաստանցիների մտքում, սրտում, գիտակցության մեջ եւ հոգում: Այդ սերը ոչ մի կրիմինալ, ոչ մի նախկին նախագահ կամ կուսակցությւոն մեզնից չի խլելու: Միասնությունը նաեւ վախից մեր ազատության մեջ է: Մենք փետրվարի 18-ին հայտարարեցինք աշխարհին, որ չենք վախենում, մենք ազատ ենք, ազատագրված ենք»,- այսպես Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստեց մարդկանց իր հայտարարությանը, որը իր խոսքերով՝ շատ պատասխանատու է:

Նրա խոսքերով՝ «Ով խոսում է ժողովրդի կողքը կանգնելու մասին, ահա հիմա է պահը, եկեք կանգնեք ժողովրդի կողքին, կուսակցախաղ չխաղաք: Սա մե՛ր ժողովուրդն է: Եկեք, եկեք, կանգնեք: Սա մեր երկիրը ժողովրդին վերադարձնելու համար է, մեր հաղթանակը արձանագրելու, հարգե՛ք ժողովրդի հաղթանակը: Պայքարը, սերմացանը, բերքը բոլորիս պատասխանատվությունն է, ոչ միայն իմը կամ ձերը: Սերմը ցանել ենք, հիմա մենք պիտի բերք ունենանք միասին: Ես ձեր հավասարն եմ ոչ թե մինչեւ վերջ, այլ՝ մինչեւ արշալույս, եւ այդ արշալույսը մենք պիտի տեսնենք միասին՝ չկասկածեք»:

Նա անդրադարձավ նաեւ ազգային հերոսներին, ինչպես նաեւ նկարիչ Հակոբ Հակոբյանին ու վերլուծաբան Տիգրան Հայրապետյանին եւ հորդորեց 1 րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031