Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Չեմ հետեւել ՍԴ-ի նիստին, հետեւեմ, որ ի՞նչ անեմ, Գագիկ Հարությունյանին ով չգիտի, որ…»

Մարտ 11,2013 18:57

Aravot.am-ը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանից հետաքրքրվեց՝ հետեւե՞լ է, արդյոք, այսօրվա Սահմանադրական դատարանի նիստին, եւ եթե այո, ապա ինչ կարծիքի է: 

«Չէ, բոլորովին չեմ հետեւել, ես սադի՞ստ  եմ, մազոխի՞ստ  եմ, ի՞նչ եմ, որ հետեւեմ: Բացի այդ՝ հետեւեմ, որ ի՞նչ անեմ, Գագիկ Հարությունյանին ով չգիտի… Հարությունյանին 2003 թվից չգիտենք, 2008 թվից, թե ինչ …»:

Բարսեղյանի խոսքով՝ այստեղ բացարձակ ճշմարտություն կա, այն խնդիրները որոնք հարուցվել են որեւէ համակարգում, այդ համակարգի մակարդակում նմանատիպ խնդիրները չեն կարող լուծվել. «Ընտրակեղծիքների դեմ պայքարել, կամ հաջողությունների հասնել այն համակարգում, որտեղ դրանք ձեւավորվել են՝ անհնարին է: Այսինքն՝ այն դատական համակարգը, որը գտնվում է ընտրակեղծարարի ձեռքում, այդ դատական համակարգը չի կարող իր թելադրողի դեմ որոշում կայացնել, սա էլեմենտար բան է, դրա համար իմաստ չունի դա նաել, դրա մեջ խորանալ»,-ավելացրեց Բարսեղյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կ. says:

    Ճիշտ է…ավելորդ տեղը ցավ ես ապրում, երբ նայում ես էդ նիստերը…..ցինիզմի շռայլություն էր….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031