Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆի՛ Հովհաննիսյան, ինչո՞ւ է Ձեր հացադուլը միշտ համընկնում պահքի շրջանին»

Մարտ 11,2013 19:07

Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասխան հորդորում է ինքնամաքրվել եւ մի քիչ «ներս» նայել

 

Այսօր լրագրողները Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ իր հացադուլները միշտ  պահքի շրջանում են լինում, համընկնում են դրա հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախ, ես չորոշեցի երկու տարի առաջ, որ իշխող կոալիցիան պիտի հակապետական հուշագիր ստորագրեր նախագահական նստավայրում, խփեր շամպայնի բաժակները պետական փողերով եւ կուսակցապետություն ստեղծեր: Ես չընտրեցի այդ պահը: Իրենք արեցին, ես պատասխանեցի: Իրենք նշանակեցին, ես մասնակցեցի, ժողովուրդը հաղթեց, իրենք գողացան ժողովրդից, ես էլ որոշեցի: Քանի որ շատ ներսից է գալիս հարցը, ներսում փնտրեք, թե ինոչւ է այն Մեծ պահքի շրջանում՝ աստվածատուր է, ինքնամաքրման հա՞յտ է յուրաքանչյուրիս համար: Առաջարկում եմ, որ ամեն մեկը՝ յուրաքանչյուր լրագրող, խմբագիր, հեռուստատեսությունների տերերը իրենք նաեւ գնան ինքնամաքրման ճանապարհով: Այն, ինչ երեկ ես ասացի հարթակից, եւ որոշ մարդիկ հուզվեցին, դա իմ ինքնամաքրման ճանապարհն է: Առաջարկում եմ, որ բոլորը նաեւ մի քիչ ներս նայեն, ինչպես է ձեր հարցի էությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նազիկ says:

    Ինչ ինքնամաքրման մասին է խոսքը,երբ բոցաշունչ ելույթներով երևում են տարբեր հեռուստաէկրաններից՝ ինքնավստահ,սնապարծ:Ցավում եմ,որ պատգամավոր կանայք էլ են միանում քաղաքական շահարկումներին,խորիմաստ ստեր տարածում,կարծես չգիտեն,որ ժողավուրդը հոգնել է իրենցից էլ,իրենց կեղծ խոսքերից էլ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031