Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ստեփան Դեմիրճյանի հետ ունեմ ընդհանուր հետագիծ»

Մարտ 11,2013 19:24

Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց քաղաքական դաշտի բոլոր ուժերին, որ միանան եւ քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ մասնակցելով բոլոր ընտրություններին՝ ժողովրդին տան իր իշխանությունը: Ավելի կոնկրետ այդ միացումը պետք է լինի ուրբաթ օրը՝ հանրահավաքում:

Հարցին՝ Դուք Ռուբեն Հախվերդյանի արտահայտության հետ համաձայն չէիք, իսկ համաձա՞յն եք Ռուբեն Հակոբյանի խոսքերի հետ, որը վիճաբանության տեղիք տվեց՝ պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Պարոն Հախվերդյանը բացատրեց, թե ինչ համատեքստում է ասել իր խոսքը: Ինչպես որ Ռուբեն Հակոբյանի խոսքը դիտմամբ, ուղղահայաց հանվեց համատեքստից: Ես այդ եզրը օգտագործեցի անցած տարի, դրա համար, եթե մեղավոր կա, դա ես եմ: Եղվարդում կար վախի մթնոլորտ, կամ Ապարանում կամ Գորիսում, եւ մի տարի առաջ ես ասացի, որ հայ մարդը պետք է հանի իր ներսի սուտը, օտարը, վախկոտը, ամերիկացին, թուրքը՝ որպես օրինակներ: Հիմա ով  ուզում է կառչել դրանից՝ կրիմինալ աշխարհից մարզպետի հրահանգով եւ ուղարկել մարդկանց՝ քաղաքացիներին խփելու, ինձ հարվածելու, ես պետք չունիմ կառչել որեւէ մի բանից: Ես գուցե պարոն Հակոբյանի նույն հղումը չանեի, որովհետեւ սխալ է հասկացվում, ամեն մեկը չի խորանում: Ես մի փոքր այլ կասեի, բայց այն, որ  համատարած այդ հարցը բարձրացվում է դիմացի՝ դե ֆակտո կեղծիք իրականացնող, արյուն տենչող, շտապ գնահատական պահանջող, այդ կողմից է, որ մարդիկ ուղարկեցին՝ մարդկանց խփելու: Ես Սեւանում ասացի կազմակերպիչներից մեկին՝ Սեւանի քաղաքապետին, նաեւ Գեղարքունիքի մարզպետին, որ միայն պարոն Լիսկան չէ, բոլորը պետք է դուրս գան: Ասի՝ եթե խփելու բան ունեք, ինձ պետք է խփեք, ես չեմ պատասխանելու: Ոչ մի ոստիկանի եւ քաղաքացու արյուն: Մոռացե՛ք: Եթե եղավ, դա դուք եք»:

Նա նաեւ նշեց, որ այսօր ընդունել է տարբեր այցելություններ քաղաքական գործիչներից, մտավորականներից, երիտասարդներից. «Այսօր եկավ նաեւ Ստեփան Դեմիրճյանը , շնորհակալություն հայտնեցի իր զորակցության համար, առողջություն մաղթեցի, որովհետեւ վերջերս վիրահատվել էր: Որեւէ շոշափելի կոնկրետ  քաղաքական քննարկում չեղավ, բայց չեմ բացառում, որ կշարունակվի իր հետ հաղորդակցությունը բաց պահելը: Ես կոնկրետ Ստեփան Դեմիրճյանի հետ ունեմ ընդհանուր հետագիծ: Դուք լավ գիտեք, որ ես զորակցել եմ իրեն՝ նախագահական իր թեկնածության ժամանակ»:

Լրագրողները նաեւ տեխնիկական հարցեր էին տալիս, թե ինչպե՞ս եք տեխնիկապես պատկերացնում ձեր եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ազատության հրապարակում, դուք պետք է բարձրախոսը փոխանցելո՞վ խոսեք: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասաց, որ երկու բարձրախոս կդնեն եւ կունենան բաց զրույց, եթե ինքը ցանկանում է կամ, եթե ուզում է փակ հանդիպում, կարող են սրճարանում սուրճ խմել եւ որոշել ինչպես են գնում առաջ. «Կարեւորը ոչ թե  ձեւն է եւ ձեւականությունը, այլ՝ բովանդակությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մեծարգո Նախագահ՝ Ռաֆֆի Հովհանիսյան: Չխափնվեք սուտ խոսքերին,՝ չար ագռավի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031