Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսով եմ, առաջընթաց կունենաք մինչեւ նոյեմբեր»․ Սայմոն Ֆրեյզեր

Մարտ 12,2013 21:13

Մարտի 10-12-ը տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան այցելեց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը, ով բացառիկ հարցազրույց է տվել «Առավոտ»-ին:

Սայմոն Ֆրեյզերին հարցրեցինք, թե Հայաստանում ընթացող բարեփոխումները Հայաստանը մոտեցնո՞ւմ են Եվրոպական միությանը` Արեւելյան գործընկերության շրջանակներում քաղաքական Ասոցացման եւ տնտեսական ինտեգրման ընդհանուր նպատակների համատեքստում, Հայաստանը  դրականորե՞ն է առաջ ընթանում: Մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես մեծապես աջակցում եւ սատարում եմ Հայաստանին իր ջանքերում՝ փորձել հաստատել հարաբերություններ ԵՄ-ի հետ՝ Ասոցացման համաձայնագրի եւ բանակցությունների միջոցով եւ որպես այդ բանակցությունների մի մաս՝ Ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում: Կարծում եմ, լրջագույն առաջընթաց եք ունեցել եւ հուսով եմ, որ էլ ավելի առաջընթաց կունենաք մինչեւ նոյեմբեր՝ Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը: Հուսով եմ նաեւ, որ այս ամենը Հայաստանի ներսում կնպաստի լրացուցիչ տնտեսական բարեփոխումների իրականացմանը, ճիշտ այնպես, ինչպես ներքին բարեփոխումների գործընթացը կօգնի մեզ շարունակել եւ առաջ տանել բանակցությունները, դրանք փոխազդում են միմյանց վրա, այսինքն՝ դրանք փոխլրացնող պետք է լինեն»:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերի հետ բացառիկ հարցազրույցը կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031