Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի գյուղական համայնքները գյուղտեխնիկայի խնդիր ունեն

Մարտ 12,2013 23:11

Սյունիքի մարզում գործում է 3 տոհմային տնտեսություն: Անցած տարվա ընթացքում կատարվել է 3300 գլուխ խոշոր եղջերավոր անասունների արհեստական սերմնավորում, իսկ դրան նախորդող տարում` 1600 գլուխ: Բացի խոշոր եղջերավոր անասուններից Սյունիքում արհեստական սերմնավորվել է նաեւ 70 գլուխ խոզ:

Մարզում արհեստական սերմնավորման կայանների ստեղծման ծրագրին օժանդակել են մի շարք կազմակերպություններ:

«2012թ.-ին «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» ՄԲԿ-ի կողմից  կատարվել է 4,5 մլն դրամի չափով  ներդրում, սոցիալապես անապահով ընտանիքներին օժանդակելու նպատակով  տրամադրվել է գյուղատնտեսական կենդանիներ, որի ընդհանուր գումարը կազմել է 9մլն դրամ: «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ կողմից մարզում «Անասնապահության զարգացման ծրագիր Սյունիքի մարզում» նախագծի շրջանակներում իրականացվել է 8 միջոցառում` 195 մլն դրամ գումարով», –  գյուղատնտեսության ոլորտում 2012թ.-ին կատարված աշխատանքներն ամփոփելիս` նշեց Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը:

Գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքների եւ ձեռքբերումներից զատ, առկա են նաեւ մի շարք դժվարություններ ու խնդիրներ, այդ թվում` գյուղտեխնիկայի մաշվածությունը:  Ըստ պատասխանատուի` գյուղատնտե­սա­կան տեխնիկան հիմնականում մաշված է, հիմնախնդիր է նոր տեխնի­կա­յով համա­լրու­մը և առկա հավաքակազմի արդիականացումը:

Ի տարբերություն Դավիթ Բեկ, Կաղնուտ, Վ.Խոտանան, Տաթև, Ակներ, Խոզնավար, Վաղատուր, Վերիշեն, Խնածախ, Խնձորեսկ, Հարժիս, Շուռնուխ եւ եւս մի քանի համայնքների, որտեղ  Զանգեզուրի պղնձամոլբդենային կոմբինատի կողմից 2012 թվականին տրամադրվել է գյուղտեխնիկա (համաֆինանսավորում), մարզի մյուս բազմաթիվ գյուղերում դեռեւս շարունակում է լուրջ մնալ գյուղատնտեսական տեխնիկայի բացակայության հարցը: Այդ համայնքներում գյուղացիները ստիպված են լինում կամ անմշակ թողնել հողակտորները, կամ ձեռքով իրականացնել, կամ էլ այլ համայնքներից տեխնիկա վարձակալել եւ  իրենց հնարավորության սահմաններում իրականացնել այդ աշխատանքները` ամեն անգամ բախվելով բազմաթիվ դժվարությունների:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031