Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տաքսի քշելը եկամտաբեր բիզնես ա, թող պատգամավորներն էլ տաքսի քշեն». Բողոքում են տաքսիստները (Տեսանյութ)

Մարտ 15,2013 12:36

TAXI-3Այսօր առավոտյան Էրեբունի թանգարանին կից հրապարակում երեք տասնյակից ավելի տաքսու վարորդներ բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ կառավարության նոր օրենսդրական նախաձեռնության:

Հրապարակում հավաքված տաքսիստները դեմ են, որ դեղին համարանիշները փոխվեն սպիտակ համարանիշներով, քանի որ լուրջ մտավախություն ունեն, որ խոշոր ձեռնարկատերերը մեծ քանակությամբ մեքենաներ կներմուծեն երկիր՝ այդպիսով մենաշնորհ մտցնելով տվյալ ոլորտ:

Aravot.am-ի հետ զրույցում տաքսու վարորդ Գուրգեն Դարբինյանը, խոսելով նոր օրենսդրական նախաձեռնության մասին, բողոքեց՝ ասելով. «Դեղին համարը ես չեմ ուզում փոխել, էնքան փող եմ ծախսել, դեղին համար եմ առել: Էս կառավարությունից ամեն մտավախությունն էլ ունենք, ամեն օր մի օրենք հանում են»:

Վարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ օրենքի փոփոխությունն արվում է հատուկ նպատակով՝ այն է շուկայից չեզոքացնել անհատ վարորդներին ու մենաշնորհ մտցնել:

Aravot.am-ի հետ զրույցում 20-ամյա վարորդական փորձ ունեցող Վարդան Խոցանյանը նեղսրտեց, երբ խոսքը գնաց այն վարորդների մասին, որոնք սպիտակ համարներով այս չորս տարիների ընթացքում որեւէ հարկ չեն մուծել պետությանը.«Թող դրանց բերի հարկային դաշտ: Ասում են՝ սոցիալական պայմանները ծանր ա, բայց «Մերսեդես» ա բերում, սպիտակ համարներ ա դնում ու սկսում ա տաքսու տակ քշել: Ես բանկով ավտոն վերցրել եմ, տակը ճկռում եմ»,- բողոքեց տաքսու վարորդ Վարդանը՝ ընդգծելով, որ երկու տարի առաջ գնած մեքենան հիմա չի կարող նույնիսկ վաճառել, քանի որ այն ժամանակ շատ թանկ է գնել:

«Մարդն ավտոն առել ա 12 հազար դոլարով, էսօր 3 հազարով չի կարողանում վաճառի: Ընդամենը օրենքի համար, որով տասը տարուց հին ավտո չէին թողնում»,- միջամտեց մեկ այլ տաքսու վարորդ:

Վարորդների միության նախագահ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ հաջորդ հինգշաբթի տաքսու վարորդները երթ են կազմակերպելու:

  Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031