Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Պարոն Հակոբյան ջան, Զարուհի ջան, մի արեք այդպես»

Մարտ 20,2013 18:55

Արդարադատության նախարարը «Ժառանգության» պատգամավորներին հորդորում է մնալ իրավական հարթության մեջ:

 

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի վճռին: Նա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքվեց, թե ինչո՞ւ էր նա իրավաբանի դերում հանդես գալիս: Հրայր Թովմասյանն ասաց, որ «Ժառանգության» ներկայացրած հայցը շատ թույլ էր և իրավական հիմնավորում չուներ: Դիմելով պատգամավորներ Ռուբեն Հակոբյանին ու Զարուհի Փոստանջյանին՝ Հրայր Թովմասյանն ասաց. «Պարոն Հակոբյան ջան, Զարուհի ջան, մի արեք այդպես, իրավական հարթության մեջ: Եթե պարտվել եք, ապա սա է, ուրիշ անելիք չկա այստեղ»:
Հրայր Թովմասյանը նաև ասաց, որ հայցի քննության օրերին, որպես նախարար, իր ծառայողական մեքենայից չի օգտվել, իր անձնական ավտոմեքենայով է գնացել Սահմանադրական դատարան`պատասխանելով այն դիտարկումներին, որ ինքը չարաշահել է պետական պաշտոնը`այն դնելով հանուն կուսակցական գործի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031