Լրահոս
Օրվա լրահոսը

Կորած կովի, սիբեխի եւ բանջարի պատճառով հայտնվել են Ադրբեջանում

Մարտ 20,2013 23:25

Ադրբեջանցիները հոգեկան շեղումներով  հայ գերիներին չեն վնասել:

 

Մարտի 20-ին Իջեւանի տարածաշրջանի  Կայանի սահմանագոտում ադրբեջանական կողմը հայկական կողմին է վերադարձրել մարտի 16-ին եւ մարտի 17-ին Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի մարզի բնակիչներ  Դուրմիշ Քառյանին եւ Անահիտ Առաքելյանին:  Տավուշի մարզի ոստիկանները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ  նրանք արտաքին տեսքի  վնասվածքներ չունեին: Հոգեկան խախտումներ ունեցող Անահիտ Առաքելյանը  հայ ոստիկաններին հայտնել է, որ ինքը գնացել  բանջար եւ սիբեխ հավաքելու, եւ հանկարծ իր առաջ հայտնվել են ադրբեջանցի երկու կանայք:  Դուրմիշ Քառյանը որոնել է անհետ կորած իր կովին եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում: Հոգեկան  շեղումներ ունեցող Դ. Քառյանը վատ լսողություն ունի , նա չի կարողացել բացատրել, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանի տարածքում, այնտեղ իր հետ ինչ է կատարվել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031