Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գյումրիում կհրատարակվի «Ջազ ինֆո» անվճար ամսաթերթը

Մարտ 22,2013 21:27

Գյումրիի «Ջազ ակումբի» հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Մանուկյանի նախաձեռնությամբ  այս քաղաքում  շուտով լույս կտեսնի  « Ջազ ինֆո»  ամսաթերթը` 1 տպագրական մամուլով և 200 օրինակով:

Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց թերթի պատասխանատու  խմբագիր Լիլիթ Մակարյանը, անցած տարվա  վերջերին, երբ սկսել են  իրականացնել «Ջազը և Գյումրին» նախագիծը, մասնակիցների միջև  խոսակցություններ են  ծավալվել  այն մասին, որ կարելի է  հրատարակել նաև թերթ` ջազի մասին: Ըստ խմբագրի, նպատակը պատահական չէր,  ջազը խորհրդային տարիներին, հատկապես 60-ական թվականներին  Գյումրիում մեծ մասսակայանություն էր վայելում,  անգամ հետերկրաշարժյան ծանր տարիներին  մշակութային այս քաղաքը  չի հրաժարվել  ջազից:  Հնարավորություն չունենալով անհատապես ելույթ ունենալ,  ջազ երգիչները շարունակել են ստեղծագործել  փողային նվագարանների կազմում: Անընդմեջ փորձել են համերգներ կազմակերպել Գյումրիում`  պահպանելով վերջին ջազային ակորդները:  

Այժմ, ըստ խմբագրի,  Գյումրու ջազ ակումբը բոլոր պայմանները ստեղծել  է  ջազային  երգիչների դրսևորման համար.  կա ակումբ, կա թերթ: Թերթում անդրադառնալու են հայաստանյան  ջազի դեմքերին,  խնդիրներին, լինելու է նաև համաշխարհային լրահոս :

«Առաջին համերգը, որը տեղի ունեցավ անցած տարվա  նոյեմբերի 1-ին Գյումրու  «Հոկտեմբեր»  կինոդահլիճում,  ակումբի հյուրը  «Նյու -Յորք-Երևան»  քառյակն էր,   կար  մտավախություն, որ այն  բավականաչափ հանդիսատես չի ունենա, սակայն համերգին նախորդող օրը բոլոր տոմսերը  սպառվել էին: Սա  խոսում է այն մասին, որ գյումրեցիները դարձյալ այս ժանրի  պահանջատերն են: Երիտասարդներից  մինչև տարեցներ եկել էին համերգի: Երկրորդ համերգը տալիս էին  «Չիկո և Ֆրենդս»  խումբը, ուզում եմ շեշտել, որ այս համերգին  ներկա էին  ջազ երաժիշտների խումբ` գյումրեցի երբեմնի  ջազմենները,  նրանք այսպիսի կարծիք հայտնեցին` այն, ինչ տասնամյակներ տարերային  բնույթ էր կրում, հիմա հաստատուն, կայուն սկիզբն է մեկնարկում: Երրորդ համերգը տալու էր  Շուշան Պետրոսյանը,  սակայն բոլորիս հայտնի պատճառով այն  հետաձգվեց: Շուտով մեր ակումբի հյուրը  կլինի Լևոն Մալխասյանը և Մալխաս ջազ բրենդը»: Նշենք, որ  ամսաթերթը  հրատարակվելու  է առանց հովանավորների ու պետական աջակցության:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gyumri says:

    Այ տղա կոլեգաներտ հանածոներ են ուղարկում էստեղ դու ջազ ես խաղացնում? այսինքն քեզ ինչ ասեմ քո թրաշի պռիչոսկից ել է երեվում թե դու ինչ տղա ես.

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031