Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մովսեսյան. «Սերժ Սարգսյանը գիտի, որ իր թիմն անկում է ապրելու»

Ապրիլ 02,2013 16:21

«Ներքաղաքական դաշտում զարգացումներ չեմ ակնկալում, փոխարենը` մեծ անկում եմ ակնկալում»,-այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը: Նրա կարծիքով. «Անկման ելակետը Սերժ Սարգսյանի թիմն է, որն արդեն ապրել է իր դարը եւ հիմա պետք է հանձնի դիրքերը: Ես չգիտեմ` ով կլինի Սերժ Սարգսյանից իշխանությունն ընդունողը, բայց համոզված եմ, որ այդ պահը լինելու է եւ շատ շուտ: Նաեւ համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը հստակ գիտակցում է այդ ամենը, նրա թիմն էլ պատրաստվում է դրան»:

Խոսելով նախագահական ընտրությունների ընթացքից` Մեսրոպ Մովսեսյանն ասաց, որ ընտրակաշառքները եւ լցոնումները նախկինի պես կրկնվում են. «Տարբերությունն այն է, որ «գիշատիչը» փոխվել է եւ ավելի մտածող եւ մտահոգվող է իր սեփական անձի նկատմամբ: Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը հասկացել է ` այս ամենը պետք է վերջ ունենա»:

«Ա1+»-ի տնօրենի համոզմամբ` «Սերժ Սարգսյանն ի վիճակի չէ միանգամից բարեփոխումներ մտցնել, որովհետեւ նրա կախումը շրջապատից շատ մեծ է, իսկ կախումից ազատվելը երկար պրոցես է»:

Պարոն Մովսեսյանի դիտարկմամբ` պպրիլի 9-ից հետո մի փոքր ուրախություն է սպասելի այն առումով, որը ժողովուրդը նորից կսկսի մի գործընթաց, որը որոշակի փոփոխություններ կարող է բերել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930