«Մհեր Սեդրակյանը հավանաբար նկատի է ունեցել քաղաքական իմաստով ու չեմ կարծում, որ այդպիսի գործելաոճը կշարունակվի որեւէ կուսակցությունում: Բայց այն, որ ՀԱԿ-ն ինքն էլ ապացուցեց, որ ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ անվանեց «գեղի կլուբ» է դարձել կամ կլուբային ինչ-որ մի հետաքրքրությունների տեղ, կարծում եմ առավել պակաս վիրավորական չէր ՀԱԿ անդամների համար»,- այսօր«Ֆորում» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց ՀՀԿ խմբակցոթյան քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Նախօրեին «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն անդրադառնալով Երեւանու ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի մասին բավականին ոչ կոռեկտ արտահայտություններ էր արել, մասնավորաբար, ասել էր`«մեռելների մասին »եկեք չխոսենք»: Հովհաննես Սահակյանից Aravot.am-ը հետաքրքրվեց`ՀՀԿ-ում խրախուսվո՞ւմ է նման գործելաոճը ընդդիմախոսների կամ մրցակից կուսակցությունների նկատմամբ:
«Եթե Մհեր Սեդրակյանը իր խոսքում դներ «քաղաքական» բառը, Լեւոն Տեր-Պետրոսյանի տրամաբանության մեջ հնարավոր է տեղավորվեր»,- ասաց Սահակյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև


















































